ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Այս մասին ԲՀԿ արտահերթ համագումարից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Առաջիկա ժամերին Օսկանյանը հայտարարություն կտարածի դրա վերաբերյալ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Հարցին՝ կուսակցությունը լքելու ցանկություն ունեցողներ էլի՞ կան, Զոհրաբյանը պատասխանել է, որ ԲՀԿ-ն լքողների անուններն արդեն հայտնի են: Միաժամանակ նա չի բացառել, որ կլինեն էլի դուրս եկողներ:
Դիտարկմանը, որ ԲՀԿ-ում ժամանակին մի քանի հարյուր մարդ կար, իսկ հիմա նրանց շարքերը նկատելիորեն նոսրացել են, Զոհրաբյանն արձագանքել է. «ԲՀԿ-ն շատ արագ կվերականգնվի»: