Ford Motor Company ընկերության Հնդկաստանի մասնաճյուղը ներողություն է խնդրել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիից գովազդի համար, որտեղ նախկին վարչապետը իբր թե Figo մակնիշի մեքենա է վարում, իսկ բեռանխցիկում մի քանի կապկպած աղջիկներ են: Գրում է BBC-ն:

Գովազդային պաստառը հրապարակվել է ընկերության կայքում, սակայն  կոմերցիոն նպատակներով չի օգտագործվել: Հայտնում են նաև, որ այդ կազմակերպություններում նման գովազդները տարբեր աստղերի մասնակցությամբ շատ են: Դրանց թվում են նաև Քարդաշյան քույրերը:

Կազմակերպությունը ներողություն է խնդրել այդ դեպքի վերաբերյալ` այն անվանելով Ford-ի պրոֆեսիոնալությանը և պարկեշտությանը հակասող:

«Մենք ցավում ենք այդ դեպքի համար: Կխոսենք մեր գործընկերների հետ, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն»,- գրված է կազմակերպության հաղորդագրության մեջ: