«Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ողջ Հայաստանում 2014 թվականին ՀՀ ոստիկանության կողմից արձանագրվել է անչափահաս թափառաշրջիկ-մուրացկանության ընդամենը յոթ դեպք: Իհարկե, զարմանալ կարելի է, թե ինչպես են թույլ տվել, որ այդ յոթ դեպքն էլ արձանագրվի:
Կարող էին, չէ՛, գրել, որ մենք անչափահաս թափառաշրջիկ մուրացկաններ ընդհանրապես չունենք: Հետո ինչ, որ բնակչության 40 տոկոսը աղքատ է: Ծայրահեղ դեպքում՝ ոստիկանությունն ու պաշտոնական վիճակագիրները կարող էին արդարանալ եւ ասել, որ Հայաստանի անչափահաս մուրացիկները ստատիկ մի վայրում են մուրացկանությամբ զբաղվում, այսինքն՝նրանք թափառաշրջիկ չեն:
Պարզապես մի բան է հարցական մնում՝ տեսնես պաշտոնական վիճակագիրները, որոնք նման թվեր են ստեղծագործում, երբեւէ փողոց դուրս գալի՞ս են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում