Որոշ լրատվամիջոցներ Գյումրիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ անհիմն ու չփաստարկված տեղեկատվություն են տարածում՝ թյուրիմացության մեջ գցելով հասարակությանը, գրել է իր ֆեյսբուքյան էջում Աշոտ Ահարոնյանը։

Խնդրում եմ ձեռնպահ մնալ սենսացիայի միտված չճշտված տեղեկատվություն և զանազան վերլուծություններ տարածելուց:

Դրանով ոչ միայն խախտում եք քաղաքացու՝տեղեկացված լինելու իրավունքը, այլև խանգարում եք ոստիկանության գործողություններին:

Ոստիկանությունը, իր քաղաքականությանը հավատարիմ, մշտապես տրամադրել ու տրամադրելու է հավաստի տեղեկատվություն ցանկացած դեպքի առթիվ, ուստի կոչ ենք անում օգտվել բացառապես վստահելի ու արժանահավատ աղբյուրից և ստույգ տեղեկությունների համար դիմել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի 7-ին` ժամը 23:30-ից մինչև մարտի 8-ի` ժամը 00:40-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 165 տան դիմացից տարբեր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 անձ: