Հերոսները չեն մահանում, նրանք ծնվում են ամեն օր ու անընդհատ: Մարդն անմահ է այնքան, որքան ապրում է նրա արած գործը:
Այսօր Դուշման Վարդանի ծննդյան օրն է:
Իմ պատերազմում կանայք ու երեխաներ չպետք է զոհվեն: Եթե թուրք մանուկը մեծանա ու նորից զենք վերցնի, ի՞նչ է պատահել որ, այդ ժամանակ իմ որդին էլ զենք կվերցի: Դուշման Վարդանի կարգախոսն էր:
Արցախյան պատերազմի հերոս Վարդան Դուշման Ստեփանյանը ծնվել է 1966 թ. մարտի 9-ին Երևանում։ Սովորել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան N32 միջնակարգ դպրոցում։ Աչքի ընկել գերազանց առաջադիմությամբ։ Մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել գրադարանում, որտեղ աշխատում էր նրա մայրը։ Ընթերցել է Չարենց, Թումանյան, Շիրազ։
1983թ. ավարտելով դպրոցը աշխատանքի է անցել բրդե գործվածքների գործարանում։ 1984 թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում` սովետական բանակի կազմում։ Նա երազում էր տիրապետել ռազմական արվեստի ամբողջ հմտություններին։
Նա կարծես կանխազգում էր, որ հայ ժողովրդին մի քանի տարի անց սպասվում էր իր պատերազմը, որ լինելու էր նույնքան դաժան ու արյունալի։