Քիմ Քարդաշյանը Փարիզում է: Այնտեղ անցկացվող Նորաձևության շաբաթը բացի ցուցադրություններից ներառում է նաև երեկույթներ, համերգներ, բարեգործական ընթրիքներ և այլն։
Ցուցադրություններին ներկա գտնվելու համար Փարիզ են ժամանել Լեդի Գագան, Ռիհանան և շատ այլ մեգաաստղեր, միևնույնն է բոլորի ուշադրության կենտրոնում Քիմ Քարդաշյանն էր:
Քիմն իր մայրիկի Քրիս Ջեների հետ, մի լավ զվարճացել են Քանիե Ուեսթի՝ Fondation Louis Vuitton շենքում կազմակերպված համերգի ժամանակ։