Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի անհետացած Սահմանային վարչության պայմանագրային զինծառայող՝ Արթուր Աֆյանի, որը Շիրակի մարզի Մայիսյան գյուղում հայտնաբերվել էր կախված վիճակում, մարմնին առաջին հայացքին վնասվածքներ չկան: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

«Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Առաջին հայացքից մարմնական վնասվածքներին բնորոշ և մինչև մահը մարմնական վնասվածքներին բնորոշ հետքեր զննությամբ չեն հայտնաբերվել»,- ասաց մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Հիշեցնենք նաև, որ երեկ՝ մարտի 8-ին Շիրակի մարզում հայտնաբերվել է ռուսական ռազմաբազայի պայմանագրայի զինծառայող Արթուր Աֆյանի դիակը՝ կախված վիճակում:

Վերջինիս անհետ կորելու մասին 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։