Մարտի 9-ին, ժամը 17.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 107 շենքի տանիքից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ երկու օպերատիվ խումբ:

Հրշեջ-փրկարարների բացատրական աշխատանքների արդյունքում կանխվել է 1964թ. ծնված Կ. Մ.-ի ինքնասպանության փորձը: