«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշել է մարտի 15-ի փոխարեն ապրիլի սկզբին «Հրազդան» տոնավաճառի նախկին աշխատակիցներին հանձնել տոնավաճառի տաղավարները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը առևտրականներին ասել է, որ ինքը նպատակ ունի տոնավաճառի տարածքն ավելի բարեկարգ դարձնել, կանաչապատել, որից հետո նոր միայն այն հանձնել աշխատակիցներին՝ 3 տարի առանց տարածքի վարձի աշխատելու խոստումով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: