«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Թերևս մինչև հաջորդ քառօրյա գլուխ կբերվի ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորի խմբի ձևավորումը:
Արդեն իսկ ճշգրտվում են ֆորմատն ու անելիքները, որպեսզի նոր խումբը հանդես գա իբրև ինքնուրույն միավոր, բայց իրականում խմբում ընդգրկվածները հարկ եղած դեպքում խորհրդարանի քվեարկությունների ժամանակ կաջակցեն իշխող ՀՀԿ-ին:
Համաձայն Աժ կանոնակարգ-օրենքի 15-րդ հոդվածի, առնվազն 10 պատգամավոր կարող է ստեղծել պատգամավորական խումբ՝ Աժ նախագահին ներկայացնելով խմբի ստեղծման մասին իրենց հայտարարությունը:
Մինչև վերջին օրերն ԱԺ-ում համապատասխան թվով անկախ պատգամավորներ չկային, բայց Մելիք Մանուկյանի, Աբրահամ Մանուկյանի և Մուրադ Գուլոյանի դիմումներից հետո թիվն ապահովվեց»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։