Փարիզում Մադոննայի համերգի տոմսերը վաճառվել են «հինգ րոպեում», հայտնել է Le Parisien-ը։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք համերգի տոմսերը արժեին 51-205 եվրո, սակայն արդեն բոլոր 15 հազար տոմսերը վաճառված են։
Մադոննայի նոր «Rebel Heart» ալբոմի ներկայացնելու համերգային շրջագայությունները սկսվելու են օգոստոսի 29-ին Մայամիում։
Այս պահի դրությամբ նախատեսված է 35 համերգ։