Այսօր՝ մարտի 10-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում կայացվեց արտասահմանյան գործուղումների ծախսերի ֆինանսավորման նպատակով լրացուցիչ հատկացնել 50 մլն դրամ:

Արտասահմանյան այցերի համար արդեն իսկ  հաստատված միջոցները չեն բավականացրել առաջին եռամսյակում, ինչի համար էլ անհրաժեշտություն է առաջացել հավելյալ միջոցներ տրամադրել արտասահմանյան գործուղումներին, նշել է Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: