Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների հետևանքով վիրավորված Կնյազ Ղազարյանի առողջական վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքուն:

Այս մասին YerevanNews.am-ին փոխանցեցին «Էրեբունու» բժշկական կենտրոնից:

Առաջընթաց է նկատվել մյուս վիրավորի՝ Գագիկ Ղուկասյանի առողջական վիճակում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, արհեստական շնչառության ապարատը անջատել են, կարողանում է շփվել: 

: