Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Yerevannews.am-ը հայտնել էր, որ հայազգի ամենասկանդալային երգչուհի Եվա Ռիվասը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու իր մտերիմ ընկերոջ, վրաց տաղանդավոր երգիչ Անրի Ջոխաձեի նոր տեսահոլովակի նկարահանումներին:
Այժմ տեսահոլովակն արդեն պատրաստ է, տեղադրված է համացանցում և ցուցադրվում է ոչ միայն վրացական, այլ նաև արտասահմանյան հեռուստաընկերություններով:
Տեսահոլովակում սքանչելի երգին զուգահեռ ներկայացված է գեղեցիկ սիրո պատմություն, որի հերոսը հենց ինքը երգիչն է, իսկ հերոսուհին՝ անկրկնելի Եվա Ռիվասը:
Այս անգամ մեր հմայիչ արտիստը հանդես է գալիս ոչ թե որպես երգչուհի, այլ դերասանուհի, ով միայն իր սքանչելի ներկայությամբ զարդարում է տեսահոլովակը, որը դիտելիս ևս մեկ անգամ համոզվում ես, որ Եվա Ռիվասն իրավամբ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենականացի և ամենասեքսուալ ներկայացուցիչը: