«Հրապարակ» թերթը գրում է.

«Երրորդմասցի Լյովիկի ու ընկերների սպանությունը նորից ոտքի է հանել հանցաշխարհին: Մեր տեղեկություններով, տարբեր տեղերից այս օրերին Հայաստան են ժամանում քրեական հեղինակություններ, քանի որ կատարվածը հենց այնպես չի լուծվելու, և նետված ձեռնոցը պետք է վերցվի: 

Լյովիկի սպանությունից հետո նրա թիմը շարունակում է ամեն օր հավաքվել Երրորդ մասում գտնվող իրենց հավաքատեղիում, բայց սպասում են Լյովիկի հորեղբորորդու՝ ԱՄՆ-ում բնակվող օրենքով գող Պզոյի՝ Արմեն Ղազարյանի խոսքին: Ի դեպ, երեկ լուրեր հասան, որ Պզոն 1 շաբաթից Հայաստան է գալու, ինչն էլ ահուսարսափի մեջ է պահում Մհեր Սեդրակյանի շրջապատին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: