Մարտի 10-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Վ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի բերած հանձնուքում հացի միջից հայտնաբերել և առգրավել են «B 8» գրառմամբ մեկ հաբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: