Armenia TV-ին իր էջում հայտարարություն է տեղադրել, ըստ որի «Հարազատ թշնամի» հեռուստասերիալը կավարտվի հեռուստադիտողի պատկերացումներով: Նախքան սերիալի ավարտը, հեռուստադիտողը պետք է գրառումներ կատարի հայտարարության մեկնաբանություններում՝ ներկայացնելով իր պատկերացումները հեռուստասերիալի ավարտի կապակցությամբ:
Սերիալի ստեղծագործական թիմը, գրառումների հիման վրա, հեղինակելու է վերջին սերիաների սցենարը:
Ուսումնասիրելով մեկնաբանությունները՝ պարզ էր, որ քննադատող ու սարսափահար մարդիկ շատ-շատ էին, քան մի քանի՝ հայտարարությանը լուրջ արձագանք տվող անհատներ:
Ստորև ներկայացնում ենք մեկնաբանություններից.
1.թող Տանոն թրաշվի
2.Էմմկաի շրթունքները մի քիչ բարակեն
3.Դ.Գրիգորյանի երեխեքը կադրերում քիչ լինեն
4.Ռենան թող քիչ խոսա
5.Վարդը թող իրա Ջանուլին ների
6.Վիտուզը թող անունը փոխի
7.Բաբին էլ հետեւի Վիտուզի օրինակին
8.Սաթենը թող անպայման բուժվի,որովհետեւ մենակ ետ աղջկա բոյնա համապատասխանում Տանտանինոյի բոյին
9.չեմ ալարի մի հատ էլ կասեմ մի բան արեք Էմմկաի շրթունքները թող բարակի
10.ու վերջում խնդրում եմ ձեզ թող որ էլ Դ.Գրիգորյանը սերիալների սցենարներ չգրի!!
Սպառվե՞ց մեծն Դիաննայի հիվանդ երևակայությունը... Թող սա լինի քո վերջին չարիքը ազգիս գլխին: Թող ու փախիր Հայաստանից, հերիք է փչացնես մատաղ սերդի միտքն ու հոգին: Գեղեցիկը սովորեցնելու փոխարեն գռեհիկն ես սովորեցնում, սերմանում ես ատելություն, թշնամություն, սպանություն, ամբարտավանություն, երեխային հանում ես ծնողի դեմ, եղբորը՝ եղբոր, քրոջը՝ քրոջ, սովորեցնում ես չհարգել ու չօգնել մեծերին, գուցե դու դա՞ ես տեսել քո ընտանիքում: Եթե անգամ քո «վարկանիշային» (հաստատ ձեռք է առնում) ֆիլմում դու արտացոլել ես իրականությունը, դա չի արդարացնում քեզ, որովհետև եթերից դու պիտի լավը սովորեցնես, որ այդ արատները վերանան, իսկ դու հակառակն ես անում: Ի սեր ամենքի, հեռացիր թիվիից ու հանուն մեր լավ ապագայի էլ մի ստեղծագործիր: Ֆիլմն էլ ինչպես ուզում է, թող վերջանա, մենակ թե շատ շուտ, շատ արագ ու ԸՆԴՄԻՇՏ:
Կարաք անակնկալ անեք ու էլ սերիալ չնկարեք:
Եվ վերջում անձրևի տակ կինոյի տղեն ու աղջիկը երգում են ու պարում։Ագնեսը տենումա Վարդուշի մեջքին մի խալ,որից ինքն էլ ունի ու պարզվումա սրանց հերը նույն մարդնա...
Հուսով ենք, Դիանա Գրիգորյանն իսկապես հաշվի կնստի հեռուստադիտողի կարծիքի հետ: