Առավոտյան մարզանքի պահին լսում էի Քիմ Քարդաշյանի Հայաստան գալու վերաբերյալ Արմնյուզի հաղորդման կրկնությունը, ու մեր ջահելների մտածողությունից, Աստված վկա, «մանդրաժի մեջ ընկա»: Մեր ջահելության տարիներին այսօրվա ջահելներից մենք հազար անգամ ավելի ազատ էինք մեր մտածողության մեջ, չնայած ապրում էինք սովետական երկրում՝ նրա խիստ ու կուռ գաղափարախոսությամբ և «երկաթե վարագույրներով»:
Քիմի գալը չցանկացողները քիչ մնաց ասեին, որ արգելում են նրան ընդհանրապես հայ կոչվել, ուր մնաց իր ներկայությամբ խաթարի ապրիլքսանչորսյան «սուրբ» օրը: Ես էլ քիչ մնաց առաջարկեի, որ գնացեք Քիմին գնդակահարեք և կամ էլ իսկապես ազգովի ստորագրություն հավաքեք՝ արգելելու նրա մուտքը Հայաստան և ընդհանրապես արգելելու նրան հայ կոչվելու:
Բայց քանի որ ո՛չ մեկը և ո՛չ էլ մյուսը կյանքի կոչվելու շանսեր չունեն՝ ընդամենը առաջարկում եմ ապրիլքսանչորսյան արարողության պետական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը կապ հաստատի նրա հետ և փորձի ձևավորել նրա օրակարգը՝ որոշակի շրջանակների մեջ առնելով «սեքս աստղի» վարքագիծը. նման տարբերակով հա՛մ ոչխարները ողջ կլինեն, հա՛մ գայլերը՝ կուշտ. չինմացինչի իմաստուն ծերուկ:
Վախթանգ Սիրադեղյան-Facebook