«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հերթական տեսանյութը, որում մանկահասակ ջիհադիստը կրակում է իսրայելցի արաբ պատանդին, ում մեղադրում էին լրտեսության մեջ: Ջիհադիստների խոսքերով 19-ամյա Մուհամեդ Սաիդ Մուսալլամը միացել է նրանց Սիրիայում՝ ձևանալով օտարերկրյա ջիհադիստ, սակայն իրականում ավելի ուշ խոստովանել է, որ աշխատում է իսրայելի հետախուզության համար:
Մուսալլամի հարազատները և Իսրայելի իշխանությունները հերքում են, թե նա լրտես է:
Սպանված պատանդի հայրն ասում է. ««Իսլամական պետությունը» անում է այս ամենը, քանի որ նրանց մոտ բացակայում է իսկական նպատակը: Նրանք ուղղակի ցանկանում են վախեցնել ամբողջ աշխարհին»:
Դեռևս փետրվարին սպանվածի հայր Սաիդ Մուսալլամը հայտարարել էր, որ իր որդին ոչնչում մեղավոր չէ: Նա անհետացել էր, երբ 2014թ.-ին որպես զբոսաշրջիկ մեկնել էր Թուրքիա: