«Ժողովուրդ»-ի` ՀՀ Ազգային ժողովին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Աժ մեծամասնության` Հանրապետական խմբակցության պատգամավորները մտադիր են արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ: Իսկ օրակարգում, ըստ նույն աղբյուրների, լինելու է մեկ թեմա`ՀՀ նախագահի ընտրություններն ու դրանց հաջորդած իրավիճակը, որը քննարկելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է Աժ-ի անունից միասնական հայտարարություն ընդունել: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` ՀՀԿ-ում նույնիսկ հայտարարության նախագիծն է արդեն պատրաստվել, որն ուղարկել են Աժ խմբակցություններին` քննարկելու և առաջարկներ ներկայացնելու: Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը թերթի հետ զրույցում հաստատել է արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց մտադրության մասին լուրերը: Ըստ քարտուղարի` մտահղացումը դեռ պետք է կողմերի հետ քննարկել:
ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նստաշրջան կհրավիրի


