Loveradio-ի փոխանցմամբ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հոգնել է անվերջ լուրերից։ Նա որոշել է վերջակետ ասեկոսեներին՝ մեկնաբանելով իր հարաբերությունները երգչուհի Ռիհանայի հետ:
Դերասանի խոսքով՝ իրենք միասին շատ ժամանակ են անցկացնում, քանի որ պարզապես իրենց դուր է գալիս միմյանց հետ լինել։ Սակայն ոչ մի ռոմանտիկ հարաբերություն չկա և չի նախատեսվում։
Դի Կապրիոն նշել է, որ այժմ իր սիրտն ազատ է, և նոր սիրավեպեր սկսելու պատրաստ չէ։ Դերասանն ամբողջությամբ տրվել է նոր ֆիլմի աշխատանքներին, որում պետք է կատարի միաժամանակ մի քանի մարդու դեր։