Ս.թ. փետրվարի 16-ին զինված ուժերում մեկնարկեց 2015թ. ուսումնական տարվա առաջին փուլը: Ազգային բանակի զորամասերում վերսկսվեցին մարտական պատրաստության պլանով նախատեսված գործնական և տեսական պարապմունքները: Ուսումնական պլանի համաձայն` մարտի 10-ին էլ մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները:
Ուսումնական փուլի հանդիսավոր մեկնարկին հաջորդեցին մարտական պատրաստականության պլանով նախատեսված պարապմունքները: Դրանցից առաջինը մարտական տագնապի ազդարարման դեպքում զինանձնակազմի կողմից պահանջվող անհրաժեշտ գործողությունների իրականացումն էր: Եվ եթե առաջին երկու օրը գործողություններն իրականացվեցին ջոկի, դասակի, վաշտի և գումարտակի, ապա երրորդ օրը վերոհիշյալ գործողություններն անցկացվեցին արդեն զորամասի կազմով: 
Հերթապահի կողմից տագնապի ազդանշան ստանալուց վայրկյաններ անց արդեն ազգային բանակի ստորաբաժանումները սահմանված կարգի համաձայն անհապաղ ձեռնամուխ եղան համապատասխան քայլերի իրականացմանը, լքեցին մշտական տեղակայման վայրերը և շարժվեցին դեպի կենտրոնացման շրջաներ:
Ուսումնական փուլով նախատեսված պլանային դասընթացների ընթացքին տեղերում հետևելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալներն ու վարչություների պետերը պարբերաբար եղան ենթակա ստորաբաժանումներում, հետևեցին նոր ուսումնական փուլի մարտավարաշարային պարապմունքներին: Աշխատանքային շրջայցների ընթացքում ստորաբաժանումների զինանձնակազմներին տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:
Մարտական պատրաստության պլանի համաձայնª մարտի 10-ին էլ մեկնարկեցին ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի երկօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ստանալով «Հավաք» ազդանշանը` վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված ժամանակահատվածում և համապատասխան հանդերձանքով ներկայացան ՀՀ ՊՆ վարչական համալիր: 
Համալիրի շարահրապարակում ողջունելով անձնակազմին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես նշեց, որ մարտական պատրաստականությունը ծառայության կարևոր բաղադրիչներից է և յուրաքանչյուր զինծառայող նաև քաղաքացիական հատուկ ծառայող պետք է կարճ ժամանակահատվածում պատրաստ լինի առաջադրվող խնդիրների կատարմանը:
Նշելով, որ նախորդ ուսումանական փուլի ընթացքում թե կարգապահության, թե մարտունակության բարձրացման առումով արձանագրվել են դրական արդյունքներ` պաշտպանական գերատեսչության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ մարտավարաշարային պարապմունքներում ներառված ստորաբաժանումներն իրենց առաջադրված խնդիրները հետայսու ևս պատվով կկատարեն և լավ հիմքերի վրա դրված ուսումնական գործընթացը շարունակական ու հաստատուն ընթացք կունենա:
Մարտի 10-ին օրը ուսումնական տագնապ էր տրվել նաև զինված ուժերի մի շարք այլ կառույցներում: Մինչ ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի հետ հանդիպելը` պաշտպանական գերատեսչության ղեկավարը որոշ կառույցների մարտական պատրաստականությունը տեղում ստուգելու նպատակով այցելել էր նաև ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն և Հանրապետական զինկոմիսարիատ:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					