Չեմպիոնների լիգան շարունակում է ֆանտաստիկ խաղերի շարքը: Այս անգամ հերթը «ՊՍԺ»-ինն էր: «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մնալով 10 խաղացողով արդեն իսկ առաջին խաղակեսում` այնել հեռացված ֆուտբոլիստը թիմի առաջատար Իբրահիմովիչն էր, կարողացավ փառահեղ արդյուքի հասնել և դուրս գալ 1/4 եզրափակիչ: Հանդիպման իսկական հերոս դարձավ Տիագո Սիլվան, ով իր լավագույն խաղերից մեկն անցկացրեց ողջ կարիերայի ընթացքում: