«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Իշխող Հանրապետական խմբակցության նախկին պատզամավոր, ՀՀԿ-ի «հնաբնակ» անդամներից մեկը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, դուրս է եկել կուսակցությունից:

«ՉԻ»-ի հետ զրույցում Պետրոսյանն ասաց, թե «ոչ գնում է, ոչ գալիս է, ոչ մասնակցում է կուսակցության աշխատանքային հանդիպումներին»:

Չի բացառվում, որ Ռաֆիկ Պետրոսյանի որոշումը կապված լինի որդու հետ տեղի ունեցած միջադեպի հետ, որը հարթելու համար հարազատ կուսակցությունը երևի նախկին պատգամավորին չէր օգնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։