Հայաստանը ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում երկարատև ճանապարհ է անցել` սկսած 2009թ-ից, երբ Պրահայի գագաթնաժողովով մեկնարկվեց Արեւելյան Գործընկերությունը` որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության առանձնահատուկ ձեւաչափ` հավելյալ աջակցություն ցուցաբերելու Արեւելյան Եվրոպայի երկրների կայուն բարեփոխումների իրականցման գործընթացին` նպատակ ունենալով խթանել ԵՄ հետ նրանց քաղաքական ասոցացումը եւ տնտեսական ինտեգրումը:
Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ չի նախատեսում միանալ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասին, քանի որ անդամակցում է այլ ինտեգրացիոն միավորի` ԵՏՄ-ին, նպատակ ունի ոչ միայն շարունակել ԵՄ-ի հետ իր հարաբերությունների զարգացումը, այլև խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ:
Մասնավորապես մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովում նախատեսվում է, որ կհստակեցվի Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ համագործակցության նոր ձևաչափը: ԵՄ-ի տեսանկյունից Ռիգայի գագաթաժողովը նպատակ է ունի դասակարգել իր գործընկերներին՝ առաջնորդվելով ավելին ավելիի դիմաց սկզբունքով:
ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Նովակովսկին, անդրադառնալով 2015 թվականի մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Եվրամիության Արևելյան գործընկերության հերթական գագաթաժողովին, նշել է, որ Հայաստանը, որը հիմա գտնվում է բանակցային փուլում, կհստակեցնի իր դիրքորոշումը ԵՄ-ի հետ և համագործակցության սահմանները:
«Պետք է ըմբռնումով մոտենանք, որ Հայաստանը կմիանա ասոցացման համաձայնագրի քաղաքական մասին՝ բաց թողնելով տնտեսական մասը, քանի որ այն անհամատեղելի է՝ հաշվի առնելով, որ Հայաստանն այլ տնտեսական համակարգում է գտնվում և չի կարող ստորագրել ազատ և համապարփակ համաձայնագիրը: Իհարկե, սա Հայաստանի կառավարության և ժողովրդի որոշումն է, ինչ որոշում էլ կայացնի, մենք ողջունելու ենք և աջակցելու ենք այն»,- ասել է Եժի Նովակովսկին:
Դեսպանի այս խոսքերից տեսանելի է դառնում, որ ԵՄ-ն հաշվի առնելով, որ Հայաստանը չի կարող միանալ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասին, նախատեսում է Ռիգայի գագաթնաժողովում Հայաստանի կողմից համաձայնագրի քաղաքական մասի ստորագրումը:
Նարեկ Պողոսյան-Facebook