Ըստ նախնական հաշվարկների՝ 2012 թվականի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար քաղաքացիների վճարած տուգանքների ընդհանուր չափը անցնում է 6 միլիարդ դրամից, 2011 թ. 4.8 մլրդ դրամի դիմաց: Այս մասին  գրում է «Հայկական Ժամանակը»:

Փաստորեն ոստիկանությունը անցած տարվա համեմատ 32 տոկոսով ավելի շատ գումար է «վաստակել»: Բայց այդ գումարի մի զգալի մասը կրկնակի վճարված` «քցված» գումարներն են: