Հերթական աշխատանքային այցով մարտի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում:
Վերջին տարիներին ակնհայտ են ՀՀ ռազմաարդյունաբերության համալիրի զարգացմանը և զինված ուժերը հայրենական արտադրության սպառազինության ու տեխնիկայի նմուշներով համալրելու գործընթացին միտված մեծածավալ քայլերը: Այս խորապատկերում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում իրականացվող աշխատանքները ՀՀ ՊՆ ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են:

Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, ընկերությունների կողմից մշակված և թողարկված նորարարական արտադրատեսակներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարացման ծրագրերն ու ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումները:

Կարևորելով ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման գործընթացը զինված ուժերի ընդհանուր կարողությունների բարձրացման գործում, Սեյրան Օհանյանը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և նախանշել որոշ ուղղություններ: