«Հարազատ Թշնամի» հեռուստասերիալը քննադատողներից, բացասական մեկնաբանություններ գրողներից զատ, գտնվեցին մարդիկ, ովքեր պաշտպանում են սերիալը:
Անկախ Հայաստան ֆեսբուքյան էջը գրառում է կատարել իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Սանտա Բառբառա» դիմակայած սերունդի հետևորդները չեն կարող բողոքել «Հարազատ թշնամուց»: Արդեն երկու օր է ազգիս «էլիտար» զանգվածը քննադատում ու բողոքում է «Հարազատ թշնամի սերիալից»: Նախ ասեմ, որ բողոքողների 90 տոկոսը ամեն վայրկյան նայում օր նայում են էտ սերիալը ու ինձնից շատ են սպասում, թե ինչ կլինի հաջորդ օրը, բայց դա հեչ, մեկա ոչ մեկ չի խոստովանի դա:
Հիմա անցնեմ առաջ.
Այ, ձեր հոգուն մեռնեմ մի հատ ձեր ծնողների հետ շփվեք, իրանք «Սանտա բառբառայի» դարաշրջանում վայիվատ արած սերունդ են ու ոնց կարող եք դուք՝ նրանց հետևորդները, բողոքեք մի քանի սերիանաննոց սերիալից, որը ի տարբերություն «Սանտա Բարբառայի» ունի տրամաբանություն, սցենար ու իրադարձությունների տրամաբանական շարունակություն:
Ես իրականում չեմ հասկանում այս շուխուրի բարձրացման իմաստը.... Չեք ուզում մի նայեք, մի քննարկեք, մի գրեք, մի բողոքեք....
Փառք Աստծո, բացի ինձնից էլի լիքը մարդ կա, որ մեծ հաճույքով ու ամեն օր նայում է էտ սերիալը... ու ինչպես ես, նաև շատերը, մեծ հաճույքով ընդունցին, սերիալի տրամաբանական ավարտի սցենարը ու իմ նման գրեցին իրենց առաջարկած տարբերակները:
Այնպես որ, հարգելիներս, ոչ նայեք, ոչ էլ բողոքեք, իսկ թե նայում եք, թեթև ապրեք: