Հայոց ցեղասպանությունը 100 տարվա ընթացքում չի ճանաչվել: Հայտարարել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին՝ CNN-ին տված հարցազրույցում:

«Մենք չենք կարող անտեսել պատմությունը, «Not On Our Watch» կազմակերպության համար շատ կարևոր է, որ ցեղասպանությունները հնարավոր լինի կանխել նախքան դրանց տեղի ունենալը:»,-հայտարարել է Քլունին:

Խոսելով մինչ այսօր տեղի ունեցած ցեղասպանությունների մասին, նա ընդգծել է, որ այն, ինչ աշխարհը տեսավ Դարֆուրում, չպետք է մոռացվի: