Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ունեցած հանդիպումներն օգտակար էին:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մինսկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով հանդիպումներն օգտակար էին: Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների հետ աշխատելուն»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մինսկում խորհրդակցություններ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցով: