Եվրատեսիլի մասին`
Իրականում միտքը լավն է, վերջապես եվրատեսիլը օգտագործվում է ռսի ասած «по назначению», այսինքն օգտագործվում է որպես ինֆորմացիոն հարթակ և դադարում թվալ երգի կամ դրա հետ որևէ կապ ունեցող մրցույթ:
Ինչը վերաբերվում է երգին` վերջը բավականին հավանեցի, շատ հետաքրքիր է ստացվել իմ սուբեկտիվ կարծիքով, ու վերջ: Ուրիշ բան չկա ասելու երգի մասին, հատկապես «don't deny babe» հատվածը լսելուց հետո:
Ռեժիսորին ուղարկել թոշակի, կամ հարսանիք նկարելու, հերիք է наезд отъезд-ներակոխ անել մարդկանց, գենետիկ մակարդակի վրա պետք է բուժել այդ հիվանդությունը:
Մոնտաժնիկին զրկել որևէ համակարգչով աշխատելու հնարավորությունից և պարտադրել միկրոալիքային վառարանով մտնել ինտերնետ, որ պատկերացնի ինչ ցավ են ապրում մեր աչքերը այդ թրթռացող ու առանց կոմպոզիցիա կադրերից:
Ընդհանրացնելով դրականը`
Վերջապես ազգս սկսեց տարբերել Ինգա Արշակյանին :)
Այս տարի հաղթանակ չակնկալելով և կարդալով youtube-յան քոմենթները գիտակցում եմ, որ տեսահոլովակը իր վրա վերցված խնդիրը լուծել է, շատ ու շատ մարդիկ սկսել են հետաքրքրվել ու ճանաչել մեզ համար կյանքի իմաստ դարձած այս թեման: Եվ այսպիսով համարում եմ նախագիծը հաջողված :)
Vadz GHazaryan-Facebook