Բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում ԶԼՄ ներկայացուցիչներից, ովքեր հարցնում են, թե ինչ նպատակ էինք հետապնդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմամբ և արդյոք դա իմ և Արմեն Մարտիրոսյանի անձնական նախաձեռնությո՞ւնն էր, թե՝ վարչության դիրքորոշում: Այս պահին ուզում եմ ասել ընդամենը հետևյալը.

Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խորրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:

Ինչ վերաբերում է հանդիպման բովանդակությանը, ապա մեր մասնակցելն ուներ մեկ հստակ նպատակ՝ ինչպե՞ս են իրենք վերաբերում դեռ ամիսներ առաջ «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր և դեմ» խորհրդաժողովում «Ժառանգության» երեք առաջարկներին: Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք պատրաստ են քննարկել այդ առաջարկները: Մենք նշեցինք, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր վերջնական դիրքորոշումը կախված կլինի մասնագիտական հանձնաժողովի պատասխանից:

Առայժմ այսքանը. մյուս հարցերը կքննարկենք վարչության առաջիկա նիստում: