Հայկական հեռուստատեսության 10 անմենաանտաղանդ ու վատ դերասանները ըստ Ordinaricus բլոգի:

10. Շուշան Երիցյան

 Էս աղջիկը ֆենոմեն է։ Բան չունեմ ասելու, սիրուն կառուցվածք ունի ու ըստ շատերի կարծիքի՝ սիրուն դեմք (այլոց կարծիքով էլ՝ արհեստական, պլաստմասե գեղեցկության կենդանի մարմնավորում է), բայց մի՞թե դա բավական է դերասանուհի կոչվելու համար։ Բայց արի ու տես, որ մարդն էլ մոդել է, էլ Միսս պլաստմասե ինթռնեյշընըլ, իսկ վերջերս նաև իրեն սկսել է փորձել որպես սերիալային դերասան ու, բնականաբար, ինչպես և մնացած ոլորտներում՝ դերասանական արվեստում էլ Շուշանի պարագայում տեսնում ենք բացառապես կեղծ глянец: Գեղեցիկ ոտքեր ու ծիծիկներ ունենալն ինքին վատ բան չէ, բայց կինոինդուստրիայի միակ ճյուղը, որտեղ դրանք գլխավոր չափորոշիչներ են, միայն 18+ ֆիլմեր է նկարում։

9. Սպարտակ Պատվականյան

 Լավ է, երբ դերասանը և՛ բարետես է, և՛ տաղանդավոր դերասանական գործում։ Բրեդ Փիթ, Լեոնարդո Դի Կապրիո, Քոլին Ֆարրել… Նրանք բոլորն էլ կարող են պարծենալ այդ երկու որակների առկայությամբ, իսկ Սպարտակ Պատվականյանը ո՛չ Փիթ է, ո՛չ Ֆարրել, ո՛չ էլ առավել ևս Դի Կապրիո՝ դերասանական խաղի առումով։ Ջղայինացած ու լացակումած դեմքով մերթընդմերթ տեսախցիկի առջև հայտնվելն ու ահավոր կեղծ կերպով էդ ամեն ինչը մատուցելը բնավ դեռ բավարար չէ դերասան կոչվելու համար։ Ուղղակի հերթական սմազլիվի դեմքը մեր հեռուստաէկրաններին, որը, չգիտես թե ինչու, վստահ է, որ ինքը թույն դերասան է։

8. Էթերի Ոսկանյան

 Միակ բանը, որ Էթերիի մոտ լավ է ստացվում տեսախցիկի առջև, լացելն է, բայց եթե լավ լացելը արտիստի միակ հաղթական խաղաթուղթն է, ապա գուցե այդ արտիստը մտածի թաղումներին փողով լացողի կարիերայի մասին, որովհետև գեղեցիկ արցունքակալած մռութիկը դեռ արվեստ չէ, իսկ նման մռութիկ ունեցողը դեռ դերասան չէ։ Բացի դրանից, մոտս տպավորություն է, որ Էթերին անդադար նույն դերն է խաղում, և դա գալիս է նրանից, որ նա կերպարի մեջ չի մտնում ու ամեն նոր նախագծում խաղում է ինքն իրեն։

7. Անուշկա Մարգարյան

 Եթե մի օր մրցույթ անցկացնեն, որի մասնակիցները պետք է սառած պասուց տոլմա ձևանան, ապա Անուշկան մրցակիցներ չի ունենա ու հավերժական չեմպիոն կլինի։ Ավելի սառն ու առանց էմոցիաների դերասանական խաղ ես դեռ չեմ տեսել։ Ամեն անգամ Անուշկային կադրում տեսնելիս ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նրան դրանից հինգ րոպե առաջ են փողոցում համոզել, որ մի երկու րոպե տեսախցիկի առջև կարդա այն տեքստը, որը ցույց են տալիս իրեն կադրից դուրս։

6. Սոֆյա Պողոսյան

 

Եվս մի «դերասանուհի», ում պարագայում միակ գործոնը, որի շնորհիվ նա դերեր է ստանում, գեղեցիկ ու ոչ ստանդարտ արտաքին տվյալներն են։ Բայց, հարգելիներս, ախր ինչքան էլ սերիալները հեռու լինեն արվեստ կոչվելուց, այնուամենայնիվ, այնտեղ դերասանական խաղի տեղ է մնում, իսկ Սոֆյա Պողոսյանն ու այդ որակի «դերասաններն» իրենց ներկայությամբ այդ ֆիլմը կամ էլ սերիալն ավելի են հեռացնում արվեստից, քանի որ գործընթացն ավելի շուտ դառնում է ինչ-որ մի գեղեցկադեմ մոդելի պորտֆոլիոյի նկարահանում, քան բեմական արվեստ։

5. Ժաննա Բուտուլյան

 

Եվս մի «բեմի վարպետ», ով մտնում է այն կատեգորիայի մեջ, որտեղ «շտամպովկա» արած դերասաններն ու դերասանուհիներն են։ Պարզապես Բուտուլյանն ունի իր «ձեռագիրը». էս աղջիկը նենց ա մտել իր դերի մեջ, կամ էլ իրեն նենց են մտցրել դերի մեջ, որ չի էլ կարողանում դրա տակից դուրս գալ։ Մեծ հաշվով, Բուտուլյանի մոտ չեն նկատվում կերպարային ոչ մի փոփոխություններ թե՛ տեսախցիկը միացնելուց, թե այն անջատելուց հետո։ Աղջիկն ուղղակի մնացել է Շեքսպիրի «Կյանքը թատրոն է» կարգախոսի տակ, բայց նա այնքան վատ է խաղում թե՛ կյանքում, թե՛ կադրում, որ եթե Ստանիսլավսկին ողջ լիներ, ինքնասպանություն կգործեր հավատն իսպառ կորցնելուց։

4. Նիկոլայ Եղիազարյան

 

Դիանա Գրիգորյանին կարելի է ներել գրեթե ամեն ինչ, բացի Նիկոլայ Եղիազարյանին ասպարեզ բերելու փաստից… Նորագավիթի վուլկանացման կետի խարիզմայով սույն կերպարն արդեն 6 տարի է՝ սեռական ոտնձգությունների է ենթարկում դերասանական արվեստը, ու միևնույն է՝ նրան ավելի եռանդով են կանչում սերիալներում նկարահանվելու։ Ամեն անգամ, երբ ես տեսնում եմ նրան էկրանին և լսում եմ նրա՝ մուննաթախառը ինտոնացիայով արտաբերված ֆրազերը, մոտս բուռն ցանկություն է առաջանում հեռուստացույցը պայթեցնելու։

3. Անի Երանյան

 

Անի Երանյանն աչքի է ընկնում իր ինքնատիպ գեղեցկությամբ, և դա ոչ ոք չի կարող վիճարկել։ Անին նաև ամենամեծ պահանջարկ վայելող սերիալային դերասանուհիներից է, ու դա էլ աներկբա փաստ է։ Սակայն բացատրեք ինձ, խնդրեմ, թե ինչո՞ւ է այս գեղեցիկ աղջիկն իր բոլոր դերերում լրիվ նույնը։ Դերասանական արվեստը ենթադրում է տարբեր «դիմակների» հմուտ կրում, իսկ երբ ես լսում եմ Անի Երանյան անունը, իմ աչքի առաջ միանգամից գալիս է Ռուանդայի ցեղասպանությունը դատապարտող հայացքով, տխուր ու լռակյաց Անիի կերպարը, որովհետև հենց դա էլ մենք տեսնում ենք նրա դերասանական խաղի 90 տոկոսում։

2. Լիկա Սալմանյան

 

Ինչ խոսք, ուկրաինական գենն իր դրական ազդեցությունն ունեցել է այս աղջկա արտաքին տվյալների հարցում։ Ինչ խոսք, Սալմանյանի գեղեցիկ արտաքինի գլխավոր բաղադրիչներն են նրա մեծ աչքերն ու հաստ շրթունքները, բայց երբ գեղեցիկ աչքերով ու հաստ շրթունքներով մարդուն թվում է, որ հատկապես համր տեսարաններում աչքերը կկոցելն ու ցինգայով հիվանդի պես շրթունքները ջղաձգելն ավելի տպավորիչ են դարձնում խաղը, դա նշանակում է, որ մարդը մի այլ կարգի հեռու է թատերական արվեստից ու դերասանությունից։

1. Արսեն Լևոնյան

 Այն, որ Արսեն Լևոնյանը հանդիսանում է Խորեն Աբրահամյանի թոռն ու Խորեն Լևոնյանի եղբայրը, հպարտանալու առիթ է Արսենի համար, բայց իսկական պատուհաս է դարձել նրա դերասանական կարիերայում, որովհետև նա կադրում գտնվելիս ոչ մի վայրկյան չի դադարում նրանց նմանակելու փորձերը, և արդյունքում ստացվում է կատարյալ անհեթեթություն։ Արսենը պետք է հասկանա, որ եթե իր պապը հանճարեղ դերասան էր, իսկ եղբայրը՝ լավ դերասան, ապա դա ամենևին չի նշանակում, որ ինքն անպայմանորեն դերասանական ջիղ պետք է ունենա, ու առավել ևս չի նշանակում, որ նա երբևիցե դրական արդյունքի կհասնի՝ չստեղծելով իր ամպլուան, այլ նմանակելով իր մեծանուն հարազատներին։ Բացի անտաղանդ դերասանական խաղից, այս տղային ներգրավում են այնպիսի դերերում, ու նա հանդես է գալիս այնպիսի կերպարներում, որոնք բացարձակապես չեն խոսում իր հետ։ Պարզ օրինակ բերեմ. առնվազն քմծիծաղ է առաջացնում, երբ գողական դաջվածքներով պատած ձեռքերով մեկը կադրում մեկ էլ փորձում է ոսկեղենիկ հայերենով ու սոփեստի տոնայնությամբ ինչ-որ դրվագներ մատուցել մեզ։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ Արսենը դերասանական ցեխի ամենամեծ թյուրիմացությունն է։