Աշխարհում կան տարբեր մարդիկ, թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ:

Երկու անհատ հանդիպելով իրար՝ կարող է ստեղծվել զույգ, պարտադիր չէ նրանք նման լինեն: Կարող են լինել ծայրահեղ մարդիկ, թե՛ արտաքնապես, թե՛ ներքուստ, բայց լինեն ներդաշնակ: Դա անհատական կարծիք է:

ordinaricus-ը ներկայացնում է հայ աստղերի 12 անհամապատասխան ու ոչ ներդաշնակ զույգերը: 

Հայկական շոուբիզնեսի ամենադրական կերպարներից մեկը հանդիսացող գեղեցկուհի Քրիստինե Պեպելյանը արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է հայտնի քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի հետ։ Եվ չնայած նրան, որ տարիներ են անցել նրանց ամուսնությունից, այս զույգը շարունակում է զարմացնել իր կերպարային անհամապատասխանությամբ։

 Հովհաննես Ազոյան

Թեև Հովհաննես ու Մերի Ազոյանների ընտանիքը համարվում է ամենապինդ ու կայուն ընտանեկան դաշինքներից մեկը՝ հայկական աստղային զույգերի մեջ, այնուամենայնիվ, այս զույգը հակասական կոնտրաստներից է բաղկացած։ Կարելի է ասել, որ Հովոյի ու Մերիի պարագայում անհամապատասխանությունն ու ոչ ներդաշնակությունը կրում է զուտ վիզուալ բնույթ։

Միհրան Ծառուկյան և Մերի Մակարյան

Թեև այս երկուսը միշտ հերքել են իրենց՝ զույգ լինելու մասին խոսակցությունները, սակայն բոլորն էլ վստահ են, որ դա զուտ ֆորմալ հերքումներ էին։ Հետագայում, կյանքը ցույց տվեց, որ նրանք իրար ընհանրապես չեն համապատասխանում ու փոխլրացնում և այդ աանհամապատասխանության կուլմինացիոն կետը դարձավ Մերիի ու Միհրանի վիրտուալ պատերազմը՝ «Ֆուլլ Հաուս» սիթքոմում դեր ստանալու վերաբերյալ, երբ երկուստեք գործարկվեցին ամենասև փիառ տեխնոլոգիաներն ու փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները։

 Մարիամ Մելիքյան և Գոռ

Աստղային մյուս զույգը, որն առաջին օրվանից դարձել էր բուռն քննարկումների առարկա՝ մասնավորապես նրա համար, որ Մարիամի երկրպագուները ընդհանրապես որևիցէ համապատասխանություն չէին տեսնում Գոռի ու Yere1-ի գլխավոր սեքս սիմվոլի միջև։ Ասում են, որ զույգի մեջ բացակայում է թե՛ արտաքնային, թե հոգեբանական համապաստասխանությունը։

 Ջուս և Ռիչարդ

Բարդ է պատկերացնել մեկին, ով ներդաշնակ ու համապատասխանող կերպար կունենա՝ Ջուսի պես էքսցենտրիկ մարդու հետ զույգ կազմելու համար, իսկ ֆրանսահայ Ռիչարդն առավել ևս չէր տեղավորվում այդ ամպլուայում։ Ընդհաանրապես, Ջուսի արդեն նախկին նշանածի կերպարը բավականին բացասական ըննդունվեց հանրության կողմից և հնչում էին նույնիսկ կարծիքներ, որ Ռիչարդը անատրբեր է թե՛ Ջուսի, թե՛ կանանց հանդեպ՝ առհասարակ։

 Շուշան Պետրոսյան և Արման Հարությունյան

Շուշան Պետրոսյանի և Արման Հարությունյանի ընտանեկան դաշինքը ևս մշտապպես տարբատեսակ խոսակցություններ է հարուցել՝ տարիքային և վիզուալ ընդգծված տարբերությունների պատճառով, սակայն զույգը կարծես թե դիմանում է ժամանակի փորձությանը և դա նշանակում է, որ կան նաև այլ չափորոշիչներ, որոնք ակնհայտ չեն, բայց այնքան արդյունավետ են, որ չեզոքցնում են «խանգարող» հանգամանքները։

Սյուզի Մելիքյան և Գարիկ

Սյուզի Մելիքյանի ու Գաարիկի ամուսնությունը կարծես թե հասել է իր ավարտին։ Համենայն դեպս, երգչուհին վերջին հարցազրույցներից մեկում հրաժարվել է մեկանաբանել իր ամուսնալուծության մասին լուրը։ Ամեն դեպքում, սա ի սկզբանե բավականին անհամահունչ զույգ էր, որովհետև Սյուզիի ու Գարիկի տարբերությունները շատ ավելի շատ էին, քան նմանությունները, իսկ եթե լինենքք ավելի անկեղծ՝ նմանություններ ընդհանրապես չկային։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում՝ Ordinaricus :