ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հետընտրական զարգացումների հետ կապված խորը ցավ և իրականության համար ծաղր է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները: Այսուհանդերձ, նա դրական բան է տեսնում քաղաքական նոր մշակույթի ձևավորման հարցում:
Այս մասին Գալուստ Սահակյանն ասաց այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ:
ԱԺ ՀՀԿ խմբայցության ղեկավարն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին արված առաջարկներին, ասաց. «Հենց գնացինք պաշտոններ տրամադրելուն, ընդդիմադիր դաշտը չի ձևավորվի, որովհետև նա արդեն դառնում է իշխանություն: Եթե ուզում են գալ իշխանության, թող ժողովրդին ասեն, որ ուզում են դառնալ իշխանություն: Ուզում ենք մարզպետ դառնալ, ուզում ենք գյուղապետ դառնալ»:
Այս ամենի հետ մեկտեղ Գալուստ Սահակյանը կողմ է համագործակցությանը, քանի որ կարծում է, որ մեր իրականության մեջ թշնամի կամ հակառակորդներ չպետք է ունենանք: