Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել էր Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ:
Այսօր, ասուլիսի ժամանակ Վիգեն Խաչատրյանը մանրամասներ ներկայացրեց երեկվա հանդիպումից: Նա նշեց, որ հանդիպմանը մասնակցելու առաջարկը ստացել է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանից, մեծ սիրով ընդունել է և գնացել հանդիպման:
«Հանդիպումը տևել է 40 րոպե, Սերժ Սարգսյանը հիմնավորեց, թե ինչու է ցանկանում, որ բարեփոխումները տեղի ունենան», – նշեց նա, ավելացնելով, թե նախագահի հիմնավորումներին «ոչ» ասել չի կարող: « Պարոն Արսենյանը ասեց, որ մենք միշտ էլ կողմ ենք եղել քննարկումներին», – հավելեց Վիգեն Խաչատրյանը: