Երևանի ավագանու ՕԵԿ ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող, նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը համոզված է, որ առաջիկա ընտրություններում հիմնական մրցակցությունը լինելու են ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև: 

Այդ մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ և անդրադառնալով  Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին, հատկապես արտագաղթին, ասաց, որ մենք պետք է վստահ լինենք, որ լինելու է ներգաղթ:

Հովհաննես Շահինյանը պատասխանելով YerevanNews.am-ի այն  հարցին. թե այս 5 տարիներին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը իշխանության էին, այս դեպքում ինչու՞ ներգաղթ տեղի չունեցավ, նա ասաց, որ տեղի է ունեցել, մեր այն դիտարկմանը, թե՞ տիրապետում եք այդպիսի թվերի, Հովհաննես Շահինյանն ասաց. «Ես, ես եմ եկել»: