«168 ժամ» թերթը գրում է. «Ներդրումային գործի փորձագետ, «Management Mix» խորհրդատվական եւ ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի կարծիքով՝ երվրոպական մանրածախ առեւտրի ամենախոշոր ընկերության «Քարֆուրի» մուտքը Հայաստան վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում կատարված 10 լավագույն լուծումներից ներդրումներից մեկն:
Մեր հարցին, թե արդյոք ռիսկային գոտի չի՞ համարվում Հայաստանն օտարերկրյա ներդրումների համար, Րաֆֆի Սեմերջյանը պատասխանեց, թե «Քարֆուրը» երբեք պատահական չի մտնում որեւէ երկիր:
«Քարֆուրն» ունի տեսլական եւ ռազմավարական նպատակներ, այնպես որ, երբեք կարճաժամկետ շահույթի համար չի մտնում նոր երկիր:
«Քարֆուրի» ժամանումով առկա սուպերմարկետները ստիպված կլինեն վերանայել իրենց կառավարման հմտությունները՝ մրցակցությանը դիմանալու համար: Արդեն գործող սուպերմարկետները պետք է գտնեն ավելի նորարարական լուծումներ, ինչպես օրինակ՝ հայտնի ապրանքանիշերի ներկայացում առանձին բաժիններով (sho-in-shops), ակցիաների անցկացում, հավատարմուևթյան ծրագրեր, բջջային հավելվածներ, առցանց գնումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում