Ստորև ներկայացնում ենք «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի` համացանցի իր էջում արված գրառումը.

«Հիմա Հայաստանում Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների հետ կապված շատ են խոսում կառավարման համակարգի ժողովրդավարացման մասին: Իբր թե պառլամենտական համակարգը ավելի ժողովրդավար է և ավելի է պաշտպանում երկիրը մեկ մարդու կամայականությունից: Սակայն դա այդպես չէ և դրա տիպիկ օրինակը Ադոլֆ Հիտլերի իշխանության գալու պատմությունն է:

Եվ այսպես`1932 թվականի փետրվարին Հիտլերը որոշում է մասնակցել Ռեյխսնախագահի ընտրություններին և երկու փուլանոց ընտրություններում պարտվում է ` Պաուլ Ֆոն Հինդերբուրգին և չի դառնում ՆԱԽԱԳԱՀ: Սակայն նույն թվականի հուլիս և նոյեմբեր ամիսներին տեղի են ունենում ՊԱՌԼԱՄԵՆՏԻ` ՌԵՅԽՍՏԱԳԻ նոր ընտրություններ, որտեղ նացիստներին չի հաջողվում ունենալ մեծամասնություն: Եվ Ռեյխսկանցլեր է նշանակվում` Կուրտ Ֆոն Շլայխերը…Բայց երկու ամիս անց Հինդենբուրգը ազատում է նրան այդ պաշտոնից և Ռեյխսկանցլեր նշանակում Ադոլֆ Հիտլերին: Բայց քանի որ ամբողջ գործադիր իշխանությունը պատկանում էր Նախագահ Հինդերբուրգին, նացիստները պլաններ են մշակում բացարձակ իշխանություն ձեռք բերելու համար:

1933 թվականի փետրվարի 27-ին հրդեհվում է Ռայխստագը: Նացիստները մեղադրում են կոմկուսին: Հիտլերը Հինդենբուրգին է ներկայացնում երկու դեկրետ որով ՉԵՂՅԱԼ Է ՀԱՄԱՐՎՈւՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ ԹՎՈՎ 7 ՀՈԴՎԱԾ: Օգտագործելով այդ դեկրետները նացիստները մի քանի օրվա ընթացքում ձերբակալում են Կոմկուսի 4 ՀԱԶԱՐԻՑ ավել ֆունկցիոների, գլխատելով այդ կուսակցությունը: Հետո մարտին Ռեյխստագի ՆՈՐ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ , որտեղ հաղթում են նացիստները, կոմկուսի արգելք, «երկար դանակների գիշեր»…

1934-ի օգոստոսին մահանում է Նախագահ Հինդենբուրգը և նրա մահից երկու ժամ անց հայտարարվում է, որ Նախագահի և Ռեյխսկանցլերի պաշտոնները միացվում են և ամբողջ իշխանությունը անցնում է Ռեյխսկանցլերին` Հիտլերին…Հետո պատերազմներ ու 60 ՄԻԼԼԻՈՆ ՄԱՐԴՈւ ՄԱՀ: Ահա այսպիսի «ժողովրդավարական» բռնապետական համակարգ»: