Երեկ հետաքրքիր հանդիպում եմ ունեցել բեյրութահայ պարոն Վարդան Բուդակյանի (Vartan Boudakian), իր որդու՝ Սևակ Բուդակյանի (Sevag Boudakian) և Սևակի ընկեր՝ սիրիահայ Նարեկի (Nareg Soussani) հետ:
Նրանք Երևան են տեղափոխվել մեկ և կես տարի առաջ, բայց սիրել և հետևել են «Տնփեսա» սիտքոմին հենց առաջին եթերաշրջանից սկսած: Շնորհակալ եմ այն բոլոր դրական լիցքերի համար, որոնք երեկ փոխանցեցիք ինձ:
Ինքս էլ մաղթում եմ Սևակին և Նարեկին, ովքեր նպատակասլաց և խելացի տղաներն են, կյանքում հասնեն այն բարձունքին, որին ձգտում են: Վստահ եմ, հայրենի հողում գտնվելը էլ ավելի մեծ ուժ կտա նրանց:
Գրել է դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում: