Քիչ առաջ Ռուբեն Հակոբյանն անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, որ քանի կար Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնն էր ուզում, հիմա էլ անցել է նախարարներին, ասաց. «Երևի այստեղ թյուրիմացություն կա, որովհետև նախագահ և նախարար բառերը «ն» տառով են սկսում, երևի շփոթել է Գալուստ Սահակյանը»:
Խոսելով նա Գալուստ Սահակյանի այն արտահայտության մասին, որ ստեղծված հետընտրական իրավիճակը նման է ծաղրի, Ռուբեն Հակոբյանն ասաց.
«Ստեղծված իրավիճակը ծաղր չէ, այլ ողբերգություն, քանի որ ժողովրդին հասցրել եք այս իրավիճակի: Ես սա ծաղր չեմ համարում: Այն ինչ կատարվել է այս 20 տարիների ընթացքում իշխանության կողմից և զուտ իրենց վերարտադրման համար, անտեսել են, ոտնահարել են ազգի և պետության շահը, դա ողբերգություն է և այդ բառն օգտագործելուց առաջ պետք է հասկանա, թե իրենք ինչ ողբերգություն են ստեղծել մեր ժողովրդի համար»: