Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն է հանդիսանում «Ջոհար Դուդաևի անվան» ուկրաինական կամավորական գումարտակի հրամանատար Ադամ Օսմաևը:
Լրագրողներին հաջողվել է հարցազրույց վերցնել հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկից, ով անմիջապես ներգրավված է մեծ հնչեղություն ստացած հանցագործության հետաքննությանը:
«Այսօր հետաքննությունն անհերքելի ապացույցներ ունի, որ քաղաքական գործչի սպանության մեջ բոլոր ձերբակալված կասկածյալները հանդիսանում են հանցագործությունն հեղինակներ,անմիջական կրակողը եղել է Զաուր Դադաևը, ով սկզբում խոստովանական ցուցմունք է տվել, իսկ հետո հրաժարվել խոստովանական ցուցմունքից»: