Ամերիկյան երգչուհի Մադոննան պատմել է 19 տարեկանում իրեն բռնաբարելու դեպքի մասին, որը տեղի է ունեցել անմիջապես Նյու-Յորք տեղափոխվելուց հետո: 56-ամյա կինը պատմել է, որ իր վրա դանակով հարձակվել է պատահական ծանոթներից մեկը:
Ինչպես փոխանցում է The Hollywood Reporter-ը՝ Մադոննան պատմել է, թե գնում էր պարի դասի, սակայն դահլիճի դուռը փակ է եղել:
«Ինձ գումար էր հարկավոր զանգահարելու համար: Այդ մարդը առաջարկել է նրան զանգել իր տանից: Նա շատ բարեհամբյուր էր և ասաց, թե ապրում է մեկ փողոց այն կողմ»,- ասել է երգչուհին:
Երբ նա մտել է բազմահարկանի շենքի շքամուտքը, տղամարդը բռնաբարել է իրեն՝ դանակով սպառնալով: Երգչուհին չի դիմել ոստիկանություն, քանի որ ամաչել է: Գործ բացելու համար Մադոննան պետք է անցներ բժշկական զննում, այնուհետև ներկայանար դատարան, որտեղ կտրվեին անձնական բնույթի հարցեր: