Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը օրեր առաջ ստացել է մի տեսանյութ, որտեղ ոմն Նարինե Խաչատրյան պատմում է, թե ինչպես են Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում հիմնադրել մանկապարտեզ՝ եզդի երեխաների համար։ Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը

«Նա նաեւ նշում է, որ իրենց նպատակն է ոչ միայն սոցիալական աջակցություն ցույց տալ եզդիներին, այլ նաեւ՝ հոգեւոր։ Մասնավորապես՝ եզդիներին կրոնափոխ անել եւ բերել դեպի քրիստոնեություն։ Դրա հետ մեկտեղ, վիրավորելով՝ եզդիներին անվանել է սատանայապաշտ։ «Սինջար»-ի նախագահ Բորիս Թամոյանի խոսքով՝ նախադպրոցական կրթությունը, ըստ համապատասխան օրենքի, պետք է լինի աշխարհիկ, սակայն այս դեպքում հասկանալի է, որ խոսքը աշխարհիկ ուսուցման մասին չէ։ «Այս տեսանյութը առանց արձագանքի չի մնացել։  Օրեր առաջ  ես փորձեցի կապ հաստատել Սադոնց գյուղի գյուղապետի հետ, նա ասաց, որ այո, կա նման մանկապարտեզ, մինչդեռ մարզպետը հերքեց այս լուրը՝ ասելով, որ նման մանկապարտեզ  չկա։ Դա, համենայնդեպս ինձ համար պարզ է, թե ինչու՝ նրանք չունեն լիցենզիա եւ համապատասխան թույլտվություն, իրենք են ներքին կարգով թույլ տվել, եւ հիմա փորձում են կոծկել»,- ասաց Բորիս Թամոյանը։
Ներկայումս կազմակերպությունը դիմել է ԿԳՆ եւ ՀՀ վարչապետին, որպեսզի հարցը պարզաբանվի։ Բորիս Թամոյանը համոզված է, որ Նարինե Խաչատրյանի ներկայացրած կազմակերպության նպատակը եզդիներին իրենց ազգային արմատներից կտրելն է։ Այս խնդրի կապակցությամբ, ինչպես հավաստիացրեց Թամոյանը, իրենք իրենց պայքարը շարունակոելու են»,- գրում է «Առավոտը»։