Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 15-ին, ժամը 23.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Էրեբունի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում` «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZA 334 համարանիշի (վարորդ Ա. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնը եւ անջատել մարտկոցը: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել գազի արտահոսքը:


