«Հարգելի քաղաքացիներ.
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրասենյակը ս.թ. մարտի 20-ին կազմակերպում է քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Ընդունելությանը կարող եք մասնակցել ինչպես անհատական, այնպես էլ խմբակային ֆորմատով»:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր, նախկին ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
Նշենք նաև, որ նա նախապես լրատվամիջոցներին հայտնել էր, որ ինքը ստեղծել է «Քաղաքացիական շտաբ» կոչվող ինչ-որ միավոր, որի կարգավիճակի մասին, նպատակահարմար չի գտնում այս պահին հայտնել։