Ինչպես արդեն տեղեկացրել էինք հունվարի 29-ի առավոտյան Ռազմական ինստիտուտի մարզահրապարակում հայտնաբերվել էր կուրսանտ Հայկազ Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Ավելի ուշ` նախաքննությամբ պարզվել էր, որ կուրսանտը սպանվել է ծառայակից ընկերների կողմից:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: Նա զբաղեցնում էր Պաշտպանական բանակի հրամանատարի 1-ին տեղակալի պաշտոնը:
Պաշտպանության նախարարը հանձնարարել էր ծառայողական քննության արդյունքների հիման վրա կազմել հեռանկարային պլան` հայտնաբերված թերությունները վերացնելու և ուսումնական գործընթացը հիմնովին բարելավելու ուղղությամբ, ինչպես նաև արտական կադրային փոփոխություններ կատարել։
Քիչ առաջ YerevanNews.am-ին հայտնի դարձավ, որ գնդապետ Արմեն Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով նշանակվել է Վ․Սարգսյանի անվ․ Ռազմական Ինստիտուտի պետի առաջին տեղակալ։ Նշանակվել են նաև այլ պաշտոնատար անձինք։
Գնդապետ Ա․ Հարությունյանը ՀՀ Զինված Ուժերում է 1992 թվականից։ Զբաղեցրել է տարբեր զորամիավորումներում բարձր պաշտոններ, ղեկավարել է տարբեր զորամասեր, որոնք եղել են ԶՈւ-րում լավագույնները՝ գնդապետ Ա Հարությունյանի ղեկավարությամբ։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					