ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանությունը պատգամավորի դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան և վճիռ հրապարակել: Բայց պարզվում է՝ պատգամավորն այդ մասին չի իմացել և չի պատրաստվում լռել:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել է վարչական դատարան` պահանջելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից գանձել 25 հազար դրամ: Այս գործով դատավոր Ռոբերտ Սարգսյանը, որը օրերս Սերժ Սարգսյանի հրամանով ազատվել է դատավորի պաշտոնից, 2013թ. դեկտեմբերի 19-ին որոշել է պատգամավորին պարտավորեցնել կատարելու 25 հազար դրամի վճարը և հրապարակած որոշումը հենց նույն օրը ուղարկել է պատգամավորին:
Ի դեպ, սա միակ դեպքը չէ, որ ճանապարհային ոստիկանությունը դատական հայց է ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորի դեմ: Պարզեցինք, որ 2013թ. օգոստոսին ճանապարհային ոստիկանությունը կրկին անգամ դիմել էր դատարան՝ այս անգամ պատգամավորից պահանջելով 50 հազար դրամ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: