«Հայաստանի տնտեսությանը պետք է շտապ օգնություն, որից հետո սահմանադրական նոր բարեփոխումների ժամանակը կգա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հանտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա, այսօր ժողովրդի հիմնական դժգոհությունը կապված է տնտեսական մեխանիզմների հետ:
«Բանն այն է, որ Հայաստանի տնտեսությունը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում, տնտեսական բարիքների ղեկավարելու մուտք ունեն հաշված մարդիկ, և տնտեսական գործոնը շատ անհավասար է բաշխված»,-իր խոսքում նշեց Անուշ Սեդրակյանը:
Ըստ նրա, մյուս կողմից էլ խոչընդոտվում է տնտեսական բարեփոխումների մեխանիզմը: Սեդրակյանն ասվածը հաստատեց օտարերկյա ներդրողի օրինակով.
«Ես չեմ հասկանում, եթե իշխանությունը դեմ չի տնտեսական «շտապ օգնությանը», ինչու՞ է մինչև հիմա օտարերկրյա տնտեսավարող «Կարֆուր»-ի մուտքը կասեցված: