ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հայտնվել է հայտնի «Էլլեն Դեջեներիսի շոու» հեռուստահաղորդման եթերում և խոսել է այն մասին, թե ինչպես է պատրաստվում ապրել ամուսնու նախագահական պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո:
Միշել Օբամայի խոսքերով՝ ամենից շատ նա կարոտում է այնպիսի փոքրիկ ուրաշություններ, ինչպիսին է իջեցված ապակիներով մեքենա վարելու հաճույքը:
Սակայն հանդիսատեսի առավել մեծ ուշադրությունը գրավել է շոուի այն մասը, որտեղ հաղորդավարուհի Էլլեն Դեջեներիսը հրավիրել է Միշելին պարելու: